Apple-ը պաշտոնապես ներկայացրեց iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները

Այսօր կայացած հատուկ միջոցառման ընթացքում Apple կորպորացիան ներակայացրել է iPhone սմարթֆոնների նոր սերունդը՝ iPhone 8 և iPhone 8 Plus:

Նոր մոդելներն իրենցից ներկայացնում են iPhone 7 և 7 Plus մոդելների կատարելագործված տարբերակը։ Հիմնական նորամուծությունները Apple-ն իրականացրել է iPhone X սմարթֆոնում։

Նոր սմարթֆոնները ապակետապատ են, նախկին մոդելներում իրանն իրականացվում էր ալյումինով։ iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները պահպանել են էկրանների չափերը՝ 4.7" և 5.5": Սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց՝ IP68 ստանդարտ։

Սմարթֆոններն աշխատում են A11 bionic պրոցեսորով։ Այն 25%-ով ավելի է արագ է A10-ից, 70%-ով ավելի էներգախնայող և 30%-ով ավելի կատարյալ գրաֆիկայով։

Սմարթֆոններն օժտված են 12ՄՊ տեսախցիկներով, իսկ iPhone 8 Plus մոդելը նաև «երկակի» հիմնական տեսախցիկով։ Նոր սմարթֆոնները ունեն անլար լիքցավորման հնարավորություն։

iPhone 8 և iPhone 8 Plus մոդելները հնարավոր է նախապատվիրել սեպտեմբերի 15-ից սկսած։ Սմարթֆոնները Apple Store-երում կհայտնվեն սեպտեմբերի 22-ից։

Սմարթֆոնների գները հետևյալն են՝ iPhone 8 64GB - 699$, iPhone 8 Plus 64GB - 799$: Հասանելի կլինեն նաև սմարթֆոնների 256GB հիշողությամբ մոդելները։

Սմարթֆոնները կարտադրվեն սև, մոխրագույն և ոսկեգույն գունային տարբերակներով։