Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Ամերիկյան Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ երկրորդ տեղում թողնելով Microsoft-ի հիմնադիրներից Բիլլ Գեյթսին: Դա պայմանավորված է հինգշաբթի արձանագրված Amazon-ի բաժնետոմսերի գնի կտրուկ աճով:

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Amazon-ի բաժնետոսմերի գինը նախորդ գիշեր աճել է ավելի քան 15 դոլարով: Դա նշանակում է, որ Բեզոսը 800 մլն դոլարով դարձել է ավելի հարուստ և գերազանցել Գեյթսին: Հարցը նրանում է, թե որքան ժամանակ բաժնետոսմերի գները կմնան բարձր: Ամեն դեպքում Բեզոսն ամուր հիմք է դրել, որպեսզի Microsoft-ի հիմնադիրից վերցնի երկրագնդի ամենահարուստ բնակչի կոչումը: