Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Creative Armenia բիզնես առաջնությունը

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում հունիսի 10-11-ը առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Creative Armenia բիզնես առաջնությունը:

Եթե երիտասարդ եք, ունեք հետաքրքիր և ստեղծարար բիզնես մտքեր, բայց չգիտեք ինչպես դրանք իրագործել, ապա Creative Armenia բիզնես առաջնությունը հենց Ձեզ համար է:

Ի՞նչ է Creative Armenia բիզնես առաջնությունը

Creative Armenia բիզնես առաջնության նպատակն է խթանել ստեղծարարությունը, մշակույթի զարգացումը և սերմանել ձեռնարկատիրական մտածելակերպ: Բիզնես առաջնության շրջանակներում մասնակից խմբերը կաշխատեն փորձառու մենթորների հետ, ովքեր թիմերին կօգնեն ստեղծել կենսունակ բիզնես մոդելներ արագորեն շուկա մուտք գործելու ներուժով:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել 18 և բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր ունեն ստարտափ գաղափար կամ արդեն ձևավորված նախաձեռնություն հետևյալ ոլորտներում.

Մշակութային ժառանգություն և արհեստներ

Տեսողական և կատարողական արվեստ

Տեսալսողական ոլորտ և թվային մեդիա

Գրականություն և հրատարակչություն

Դիզայն և ճարտարապետություն

Փորձառու մասնագետների հետ աշխատանքն ավարտելուն պես 50 թիմից կընտրվի լավագույն 7-ը՝ ներկայացնելու իրենց գաղափարները ժյուրիի ականավոր անդամների դատին: Առաջնության մասնակից լավագույն 3 թիմը կճանաչվի հունիսի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության հաղթող։

Բաց մի թողեք այս հրաշալի հնարավորությունը.

Սովորել բիզնես մոդելի նախագծում փորձառու մասնագետների օգնությամբ

Վերածել գաղափարը կենսունակ բիզնեսի

Ստանալ արժեքավոր խորհուրդներ ժյուրիի անդամներից

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 25, 2017: