ՎիվաՍել-ՄՏՍ. մեկնարկել է NASA-ի Տիեզերական հավելվածների միջազգային 6-րդ մրցույթը

Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է միջազգային ամենահեղինակավոր՝ NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը, որին Հայաստանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ: ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան՝ NASA-ն, միջազգային մրցույթի մասնակիցների առջև դրել է հավակնոտ խնդիր. 24 ժամվա ընթացքում մշակել և ներկայացնել նորարարական լուծումներ և առաջարկներ՝ կիրառելով տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:

Հայաստանյան փուլին մասնակցության հայտ ներկայացրած թիմերը հավելվածային լուծումներ են առաջարկելու «Երկիրը և մենք», «Կապույտ մոլորակ», «Զգուշացեք, առջևում վտանգ կա», «Մեր էկոլոգիական միջավայրը» և «Մտածեք և ստեղծեք» թեմաների շրջանակներում:

Հինգ թեմայի շուրջ կազմակերպած մրցույթի ընթացքում մասնակիցներ իրենց գիտելիքները չափելու են և՛ թիմային, և՛ անհատական մասնակցության շրջանակում: Ընդհանուր առմամբ, նորարարական բաց հարթակում մրցելով, մասնակիցները կարող են հասնել կարևոր նպատակների. տարբեր մարտահրավերների լուծման նպատակով օգտվել NASA-ի և առանցքային այլ կազմակերպությունների իրական տվյալների շտեմարաններից և առաջարկել կիրառական նշանակություն լուծում:

Մրցող թիմերի աշխատանքները ներկայացվելու են տեղական և միջազգային ժյուրիի գնահատմանը: Դրանց հիմքում ուսանող, սկսնակ, փորձագետ ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարներն են:

«Բյուրականի աստղադիտարանը համախբել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցներին: Հպարտ եմ արձանագրել, որ նրանք իրենց առջև դրված առաջադրանքի իրականացման ըթացքում՝ օգտվելու են մեր տրամադրած գերարագ կապից: Աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումներն անգնահատելի են: Գիտության հանդեպ այս երիտասարդների սերն ու ձգտումը թույլ են տալիս հավատալու, որ այդ ավանդույթները շարունակվելու են և ոլորտի հետագա զարգացումը երաշխավորված է լինելու», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչը «X-TECH» ընկերությունն է, համակազմակերպիչը՝ «Locator» ընկերությունը:

Կարևոր համարելով աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցույթի մասնակիցներին ապահովել է գերարագ ինտերնետ կապով:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.spaceapps.am.

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com