Իսպանիայում անցկացվելիք Startup Olé կոնֆերանսի մասնակցության հայտեր ներկայացնելու հրավեր

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ հրավիրում է տեխնոլոգիական ուղղվածության շուրջ 10 հայաստանյան սկսնակ ընկերությունների (սթարթափների) մասնակցելու Իսպանիայում, Սալամանկայում 2017թ-ի ապրիլի 26-27 կայանալիք Startup Olé կոնֆերանսին: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը մաս է կազմում նաև Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների: Startup Olé-ն երկօրյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ուղղվածության միջոցառում է, որի նպատակն է կապեր ստեղծել սթարթափ ընկերությունների միջև, ինչպես նաև ձևավորել փոխշահավետ գործընկերություն վերոնշյալ ընկերությունների հիմնադիրների և սերիական արտարդրություն իրականացնող ձեռնարկատերերի միջև, որոնք կարող են հանդես գալ իբրև մենտոր և բիզնես խորհրդատու՝ օգնելով վերջիններիս ընդլայնել իրենց գործունեությունը: Այն կապեր է ձևավորում սթարթափ ընկերությունների, տեխնոլոգիական/թվային տեխնոլոգիաների բնագավառում բացառիկ ունակություններով օժտված անձանց և խոշոր ընկերությունների, ներդրողների ու բիզնես աքսելերատորների միջև: Շուրջ 10 հայաստանյան սթարթափ ընկերության (յուրաքանչյուրից՝ մեկական ներկայացուցիչ) բացառիկ հնարավորություն կընձեռվի ներգրավվելու եվրոպական սթարթափ էկոհամակարգում: Մանրամասների համար տես՝ www.startupole.eu վեբ կայքը:

Մասնակցությունը միջոցառմանը բազմաթիվ առավելություններ կտա սթարթափ ընկերություններին, այդ թվում.

- տարածք՝ սթարթափը ներկայացնելու համար (ավելի քան 1000 այցելու 2 օրերի ընթացքում),

- հանրությանը տարբեր միջոցներով առավել հանրածանոթ դառնալու հնարավորություն (ընկերության պատկերանիշի տեղադրումը վեբկայքում, տեղեկագրեր, գրառումներ սոցիալական ցանցերում և այլն),

- Startup Olé –ի շրջանակում անցկացվող ծրագրերի մրցույթ-պրեզենտացիաներին մասնակցելու հնարավորություն,

- խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը մասնակցելու հնարավորություն:

Միջոցառման մասնակցության հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց, մուտքի արտոնագիր) մասնակից սթարթափների համար կհոգա «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Startup Olé-ի շրջանակում ներկայանալու համար առնվազն 50 եվրոյի չափով սեփական ներդրումը պարտադիր է:

Ո՞վ կարող է մասնակցել. Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածության հայաստանյան սկսնակ ընկերությունները: Startup Olé–ի ընթացքում ձևավորվելիք կապերից լավագույնս օգտվելու համար, դիմող ընկերությունները պետք է գտնվեն աճի, զարգացման փուլում կամ վերջիններիս կողմից արտադրվող ապրանքները պետք է առնվազն վայելեն որոշակի հաջողություն և (կամ) ունենան աճի լուրջ պոտենցիալ: Ընտրության հիմնական չափորոշիչներն են.

- վերջին 12 ամիսներին արձանագրված աճը նկարագրող նյութ,

- դեպի միջազգային, հատկապես Եվրոպական շուկա ընդլայնվելու պոտենցիալ,

- արտադրության ծավալները մեծացնելու և արտաքին աղբյուրներից կապիտալ ներգրավելու պոտենցիալ,

- Ընկերությունը ներկայացնելու կարողություն, այդ թվում նաև գործարար անգլերենի իմացություն: Վերջին փուլ հասած 15 կազմակերպությունների ընտրությունը պետք է իրականացվի հանձնաժողովի կողմից, որտեղ ներգրավված կլինեն «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, « Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի , ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի , ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:

Վերջնական փուլ անցած 15 ընկերությունների թվից 10-ը հաղթող կազմակերպությունների վերջնական ընտրությունը կիրականացվի Startup Ole-ի և Startup Europe-ի կողմից:

Ինչպես դիմել. Շահագրգիռ բոլոր սթարթափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով առցանց դիմումը(https://goo.gl/FNfY1z) և տրամադրելով հղում՝ առավելագույնը 20 PowerPoint սլայդից կազմված սթարթափի վեաբերյալ պրեզենտացիային (pitch deck): Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը:
 
Ժամանակացույց.

Մարտ 15 Դիմումների ներկայացման վերջնաժամկետ

Մարտ 17 Վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն

Մարտ 19 Հաղթողների ընտրություն

Մարտ 20 - ապրիլ 20 Խմբերի նախապատրաստում

- Ադմինիստրատիվ բնույթի/ ուղևորության կազմակերպմանն առնչվող խնդիրների կարգավորում

- Սթարթափ ընկերությունների նախապատրաստում՝ Startup Olé –ին (բիզնես ծրագրերի պրեզենտացիաներ, ներդրումային առաջարկներ, պոտենցիալ ներդրողների, խոշոր ընկերությունների հետ հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություններ և այլն)

Ապրիլ 25 - 28 Ուղևորություն Սալամանկա, Իսպանիա

Մայիս 3 Արձագանքներին և հետագա քայլերին նվիրված միջոցառում Երևանում