PicsArt-ի 2 մլն սթիքեր հասանելի է iMessage հավելվածի համար

Ընկերների հետ շփման և յուրովի ինքնաարտահայտման համար այժմ հասանելի են ավելի քան 2 մլն ազատ օգտագործման սթիքերներ

PicsArt՝ ամսական ավելի քան 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող լուսանկարների խմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցը iMessage հավելվածի համար գործարկել է նոր գործառույթ, ինչն iMessage օգտատերերին հնարավորություն է տալիս ընկերների հետ շփման համար օգտագործել PicsArt-ի 2 մլն սթիքերները: Այժմ հեշտությամբ կարելի է PicsArt սթիքերներ ստեղծել, որոնել և օգտագործել դրանք անմիջապես iMessage-ում:

Այս ծառայությունը iMessage-ի և PicsArt օգտատերերի շփումն ավելի ստեղծարար ու բովանդակալից է դարձնում։ Օգտագործելով PicsArt-ի 3 հազարից ավելի խմբագրման գործիքները, ֆիլտրերը, արհեստական ինտելեկտի կախարդական էֆեկտները, տեքստերն ու տառատեսակները՝ PicsArt-ի օգտատերերը ստեղծել են սթիքերներ ցանկացած զգացմունք արտահայտելու համար: Ի դեպ, PicsArt հավելվածում օգտատերերի կողմից, ամեն օր  հազարավոր նոր սթիքերներ են ստեղծվում: Այժմ, iMessage-ի ցանկացած օգտատեր կարող է օգտվել PicsArt-ում առկա սթիքերներից՝ իր զգացմունքները կամ տրամադրությունը փոխանցելու համար։  Իսկ եթե համապատասխան պատկեր չգտնվի, կարելի է ինքնուրույն հեշտությամբ ստեղծել ցանկացած սթիքեր։ 

Այժմ արդեն iOS օգտատերերը կարող են

1) ներբեռնել PicsArt-ի iPhone-ի կամ iPad-ի համար նախատեսված նոր iMessage հավելվածը, 2) ազատ օգտագործման համար հասանելի սթիքերների շտեմարանում որոնել ցանկացած սթիքեր, 3) ցանկացած նկարից նոր սթիքեր ստեղծել, 4) վերցնել և տեղադրել սթիքերը iMessage հաղորդագրության ցանկացած հատվածում, նույնիսկ հաղորդագրությունից դուրս՝ խոսակցությունն ավելի զվարճալի և ստեղծարար դարձնելու համար:

«PicsArt-ում սթիկերների ստեղծման աճի տեմպերը հսկայական են: Այժմ մենք ունենք օգտատերերի կողմից ստեղծված 2 միլիոն սթիկեր և ավելի քան 10 միլիոն  ազատ օգտագործման համար հասանելի (free-to-edit) լուսանկարներ, ինչի շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհի ամենամեծ free-to-edit շտեմարաններից մեկը», - նշում է PicsArt-ի Պրոդուկտի համար պատասխանատու փոխնախագահ Արգամ ԴերՀարությունյանը: «PicsArt-ի iMessage  հավելվածով մենք ընկերների համար զրույցները դարձնում ենք զվարճալի և սթիկերներով ինքնաարտահայտման հնարավորություն տալիս»:

Ինչպե՞ս օգտագործել PicsArt-ի iMessage հավելվածը.

1.    Ներբեռնեք PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը iOS-ի համար

2.    Բացեք iMessage՝ նոր հաղորդագրություն գրելու համար, սեղմեք ձախ կողմի սլաքը

3.    Սեղմեք App Store iMessage, ապա սեղմեք ձախից ներքևում գտնվող չորս կետիկը

4.    Նշեք PicsArt հավելվածը և փնտրեք սթիքերներ կամ ստեղծեք ձեր անձնական սթիքերը

5.    Սթիքերն ընտրելուց հետո տեղափոխեք այն հաղորդագրության (chat) մեջ:

Բացի iMessage-ից, PicsArt ստիկերներով կարող եք կիսվել նաև բոլոր սոցիալական ցանցերում, այդ թվում WhatsApp, Facebook Messenger, Instagram, Facebook և Twitter:

---------------------

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆֆեկտներով: Ավելին, PicsArt-ի  տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ երկու միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը: Հավելվածն հասանելի է 20 լեզուներով։ Անվճար է iOS, Android եւ Windows հարթակների համար: