Հայտնի են Eurasia Mobile Challenge-ի տարածաշրջանային եզրափակչի հաղթողները

Այսօր 8 երկրներից ժամանած 24 հաղթող թիմ մրցում են Երևանում կայանալիք Eurasia Mobile Challenge-ի տարածաշրջանային եզրափակչում։ Քիչ առաջ հայտնի են դարձել եզրափակչի արդյունքները։

Երրորդ հորիզոնականում է վրացական Treepex-ը, երկրորդ տեղն է գրավել հայկական Earlyone-ը, իսկ առաջին տեղում է ռուսական Confbot-ը։

Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում:

Հիշեցնենք, որ մրցույթի գլխավոր հովանավորն է Beeline-ը։