PicsArt-ը CNET-ի կողմից ճանաչվել է 2016թ. լավագույն ֆոտոխմբագրման հավելված

PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը CNET-ի կողմից այս տարի ճանաչվել է որպես «Լուսանկարների լավագույն հավելված»: Այս մասին «Արմենպրես»-ին PicsArt-ի գրասենյակից: «Մեր Թիմը պատրաստ է նոր մարտահրավերների, և մենք խոստանում ենք շարունակել աշխատել ջանասիրաբար՝ ձեզ մատուցելու երբևէ գոյություն ունեցած լավագույն Ֆոտո խմբագրման հավելվածը», - ասված է PicsArt-ի հայտարարության մեջ:

CNET-ը օնլայն հարթակ է, որն իր ընթերցողներին ապահովում է ժամանակակից տեխնոլոգիական անկողմնակալ նորություններ, լավագույն առաջարկներ, ապրանքի նկարագրություններ և այլն: CNET-ը համարվում է տեխնո լուրերի ամենաշատ ընթերցվող օնլայն հարթակը. մեկ ամսում՝ շուրջ 200 մլն ընթերցող: