Հայաստանում iPhone 7 սմարթֆոնների վաճառքի պաշտոնական մեկնարկը կտրվի հոկտեմբերի 22-ին

Հայաստանում Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչ iStore խանութ-սրահում հոկտեմբերի 22-ին կտրվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս տարի ամենասպասված իրադարձության` iPhone7 հեռախոսների վաճառքի մեկնարկը: Apple ընկերությունը iStore խանութին շնորհել է Հայաստանում iPhone7 հեռախոսների պաշտոնական վաճառքի իրավունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում iStore խանութի տնօրեն Էռնեստ Մարդոյանը նշեց, որ հեռախոսի գրեթե բոլոր մոդելներն առկա են խանութում: Մեկնարկային գինն էլ սահմանվել է 425 հազար դրամ: «Մեր սրահում առկա են հեռախոսի բոլոր հինգ գույները: iPhone7 32 Գբ-ն կարժենա 425 հազար դրամ, iPhone7 128 Գբ-ն՝ 465 հազար դրամ, iPhone7 256 Գբ-ն` 516 հազար դրամ»,- ասաց նա:

iStore խանութից iPhone7 հեռախոսները գնելու դեպքում գնորդը կստանա  պաշտոնական երաշխիք: