Samsung-ը դադարեցրել Է Galaxy Note 7-ի արտադրությունը

Samsung Electronics հարավկորեական ընկերությունը հայտարարել Է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ ԶԼՄ-երում տեղեկատվություն հայտնվեց փոխարինված սարքերում տեղի ունեցած բռնկումների մասին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը: Նրա տվյալներով՝ որոշումը ընկերությունն ընդունել Է այն գերատեսչությունների հետ համատեղ, որոնք պատասխանատու են Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում եւ Չինաստանում սպառողական անվտանգության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: