Google կներկայացնի Pixel X և Pixel XL սմարթֆոնները

Google Inc.-ը հոկտեմբերի 4-ին ներկայացնելու Է սեփական սմարթֆոնները, որոնք կդառնան ընկերության կողմից այս տարի ավելի վաղ ստեղծված ապարատային ապահովման թողարկման նոր ստորաբաժանման առաջին արտադրանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal թերթը:

Նոր գաջեթները, որոնց դիզայնը մշակվել Է անմիջականորեն Google-ի կողմից, կթողարկվի Google բրենդով:

Ընկերությունը հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում կանցկացնի միջոցառում, որպեսզի ներկայացնի նոր սմարթֆոնները:

Սեփական բրենդի ներքո շարժական սարքերի թողարկումը պայմանավորված Է hardware ուղղությամբ զարգանալու Google-ի ցանկությամբ, սակայն ընկերության համար աճի հիմնական ազդակն առաջվա պես կմնա գործընկերներին առաջավոր տեխնոլոգիաների ցուցադրումը, կարծիք Է հայտնել Jackdaw Research-ի ավագ վերլուծաբան Յան Դոունսոնը:

Google-ի սմարթֆոնները, ինչպես սպասվում Է, կմրցակցեն Apple Inc.-ի եւ Samsung Inc.-ի՝ շուկայի վերին գնային սեգմենտում գտնվող բարձրտեխնոլոգիական սարքերի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Google Pixel

Operating System։ Android 7.1 with Google UI

Processor։ Qualcomm Snapdragon 821

RAM։ 4GB

Display։ 5-inch AMOLED 1920x1080

Camera։ 12MP rear, 8MP front

Battery։ 2,770mAh non-removable

Connectivity: USB Type-C, Bluetooth 4.2

Fingerprint: Yes

Storage: 32GB/128GB

IP rating: IP53

Google Pixel XL

Operating System։ Android 7.1 with Google UI

Processor։ Qualcomm Snapdragon 821

RAM։ 4GB

Display։ 5.5-inch AMOLED 2560x1440

Camera։ 12MP rear, 8MP front

Battery։ 3,450mAh non-removable

Connectivity: USB Type-C, Bluetooth 4.2

Fingerprint: Yes

Storage: 32GB/128GB

IP rating: IP53