DigiTec Expo բջջային հավելվածը հասանելի է Google Play-ում

12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի DigiTec Expo բջջային հավելվածն արդեն հասանելի է Google play-ում՝ https://play.google.com/store/apps/details?id=com.flycode.digitecexpo

Բջջային նոր հավելվածը ԴիջիԹեքի բոլոր մասնակիցներին և այցելուներին թույլ կտա հեշտ կողմնորոշվել ցուցահանդեսային տարածքում, քարտեզի վրա տեսնել, թե որ ընկերությունը որտեղ է գտնվում։ Հավելվածում առկա է օրակարգ։ DigiTec Expo բջջային նոր հավելվածը ներառում է նաև ներկայացված ընկերությունների մասին տեղեկություն, ինչպես նաև՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ինֆորմացիա։

Բջջային հավելվածը ստեղծվել է FlyCode ընկերության կողմից, որը նույնպես մասնակցում է ԴիջիԹեք ցուցահանդեսին:

Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը կընթանա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, «Երևան էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում): Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը: