Որքան կարժենան Nexus Marlin և Sailfish սմարթֆոնները

Հայտնի է, որ այս աշնանը Google կոպորացիան պատրաստվում է թողարկել Nexus սմարթֆոնների հերթական մոդելները, որոնք կանվանվեն Nexus Marlin և Nexus Sailfish:

Տեղեկությունների համաձայն Nexus Marlin-ի չափը կլինի 5.5", իսկ Nexus Sailfish-ի չափը՝ 5": Մոդելները կարտադրվեն թայվանական HTC-ի կողմից։

Համացանցում այսօր տարածված տեղեկությունների համաձայն 35 GB հիշողությամբ Nexus Sailfish-ի արժեքը կլինի 499 դոլար, իսկ Nexus Marlin-ը կարժենա 599 դոլար։ Եթե համեմատենք անցյալ տարի թողարկված Nexus 5X-ի և Nexus 6P-ի հետ, ապա սմարթֆոնների գները թանկացել են համապատասխանաբար 70 և 100 դոլարով, ինչը զարմանալու չէ, քանի որ նոր սմարթֆոնների իրականացումն ավելի որակյալ է։