Համացանցում հայտնվել է iPhone 7 սմարթֆոնների շարքը ցուցադրող առաջին տեսանյութը

Հայտնի է, որ գալիք սեպտեմբերին Apple կորպորացիան կթողարկի iPhone 7 սմարթֆոնների շարքը։ Կթողարկվի միանգամից 3 մոդել՝ iPhone 7, iPhone 7 Plus և iPhone 7 Pro։

Համացանցում առաջին անգամ հայտնվել է տեսանյութ, որտեղ ներկայացված են iPhone-ի վերոնշյալ 3 մոդելը։

Հիշեցնենք, որ նոր iPhone-ները կաշխատեն A10 պորցեսորով՝ 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և նվազագույնը 32 ԳԲ ներքին հիշողությամբ։