Vertu-ն ներկայացրել է «մատչելի» Aster Chevron սմարթֆոնը

Թանկարժեք սմարթֆոնների և բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu ընկերությունը ներկայացրել է Aster Chevron «մատչելի» սմարթֆոնների շարքը։ Aster Chevron սմարթֆոնները մատչելի են միայն Vertu-ի այլ մոդելների համեմատ։ Դրանց գները տատանվում են 4500 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Սմարթֆոնի արտաքինն իրականացված է Vertu-ին բնորոշ ձևով՝ մետաղից և թանկարժեք կաշվից։

Ինչ կայանում է տեխնիկական ցուցանիշներին, ապա սմարթֆոնը զինված է 2.3 GHz հաճախականությամբ Qualcomm Snapdragon 801 պրոցեսորով։ Ներքին հիշողությունը 64GB է, էկրանը՝ 4.7" անկյունագծով և 1920x1080px կետային խտությամբ։ Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 13 MP է, իսկ դիմային տեսախցիկը՝ 2.1MP: Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 2 275 mAh է, իսկ օպերացիոն համակարգը՝ Android 5.1 Lollipop: