Մինչ տարեվերջ Google-ը սեփական սմարթֆոն կթողարկի

Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն Google կորպորացիան վերջապես իր ապրանքային նշանը կրող սմարթֆոն կարտադրի։ Մինչ այս Google-ը թողարկում էր Nexus շարքի սմարթֆոնները, որոնք արտադրվում էին տարբեր ընկերությունների կողմից՝ HTC, Samsung, LG, Huawei:

Տարածված տեղեկատվության համաձայն Google-ն այս անգամ կապավինի միայն իր ուժերին։ Սեփական սմարթֆոնի արտադրությամբ Google-ը ցանկանում է ավելի մեծ վերահսկողություն ունենալ Android օպերացիոն համակարգի վրա, ինչն ավելի ապահով կդարձնի այն։

Google-ի կողմից տեղեկատվության որևէ հաստատում չկա։ Դեռ հակառակը՝ վերջերս Google-ի տնօրեն Սունդար Պիչայը նշել էր, որ իրենք սեփական սմարթֆոն արտադրելու նպատակ չունեն։