Facebook Messenger-ի միջոցով Android սմարթֆոնների օգտատերերն այսուհետ կարող են SMS-ներ ուղարկել

Վերջին ամիսներին Facebook-ի ծրագրավորողների թիմը փորձարկում էր Facebook Messenger-ի նոր գործառույթը, որը հնարավորություն է տալու Android սմարթֆոնների օգտատերերին Messenger-ի միջոցով SMS-ներ ուղարկել: Օրերս նոր գործառույթը հասանելի է դարձել օգտատերերի համար։

SMS-ների գործառույթն ակտիվացնելու համար կարգավորումների միջից պետք է նշել Default SMS app կետը: Facebook-ում հատուկ նշում են, որ օգտատերերի SMS-ները չեն պահպանվելու իրենց սերվերներում, գործառույթն իր հերթին իրականացվում է դասական եղանակով՝ բջջային ցանցերի, այլ ոչ թե ինտերնետի միջոցով։