iOS 10-ը թույլ կտա հեռացնել Apple-ի մինչ այս անձեռնամխելի հավելվածները

WWDC 2016 կոնֆերանսի շրջանակներում Apple կորպորացիան ներկայացրել է iOS 10 օպերացիոն համակարգը։

Անչափ հետաքրքրական է թարմացված համակարգի նոր ֆունկցիաներից մեկը՝ Apple-ը վերջապես թույլատրել է հեռացնել այն հավելվածները, որոնք ի սկզբանե տեղադրված են լինում iPhone-ներում և iPad-ներում։

Հնարավորություն է տրվում հեռացնել հետևյալ հավելվածները՝ Calculator, Calendar, Compass, Contacts, FaceTime, Find My Friends, Home, iBooks, iCloud Drive, iTunes Store, Mail, Maps, Music, News, Notes, Voice Memos, Watch և Weather.

Անցյալ տարի Թիմ Կուկը հայտարարել էր, որ իրենք աշխատում են «Անձեռնամխելի հավելվածների» խնդրի ուղղությամբ, սակայն ամեն ինչ այդքան էլ դյուրին չէ, քանի որ հավելվածներից շատերը փոխկապակցված են և դրանցից մեկը հեռացումը կարող է ազդել այլ հավելվածների վրա։

iOS 10 համակարգը օգտատերերի համար հասանելի է կլինի այս տարվա աշնանից։