iPhone 7-ը կլինի ջրակայուն, իսկ գլխավոր կոճակը կդառնա սենսորային

Համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն աշնանը թողարկվող iPhone 7 սմարթֆոնը կլինի ջրակայուն։ Apple կորպորացիան նաև հրաժարվում է գլխավոր կոճակից, որը կփոխարինվի սենսորային կոճակով։

Նորամուծություններից մեկն էլ վերաբերում է ականջակալների անցքին, որը կվերացվի, իսկ ականջակալները սմարթֆոնին միանան լիցքավորման անցքի միջոցով։ Լուրերի համաձայն Apple կորպորացիան նաև վերադարձնում է Space Grey (գրեթե սև) գույնը։