Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին Wordpress-ի մասնաբաժինը 25% էր։

Երկրորդ հորիզոնականում Joomla-ն է։ Սույն համակարգը կայքերի 3.1%-ի հիմքում է։ Drupal-ը երրորդն է՝ 2.2%։ Magento-ն չորրորդն է՝ 1.2% և առաջատար հնգյակը եզրափակում է Sհopify-ը՝ 1.0%։

Եթե խոսենք միայն CMS-ների մասին, ապա Wordpress-ի մասնաբաժինը 60.2% է, Joomla` 6.3%, Drupal` 4.4%, Magento` 2.4%, Shopify` 1.9%:

Հետազոտության ընթացքում W3Techs-ը դիտարկել է 10 մլն կայք, որոնք առավել բարձր են վարկանշված Alexa համակարգում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։