ACBA QR` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր բջջային հավելվածը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:

Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են՝

-    ընթերցել տարբեր QR կոդեր

-    հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի

-    անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները

-    հետևել բանկի նորություններին և գործող սակագներին

Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:

Հավելվածն արդեն հասանելի է Google Play և App Store հարթակներում: