Facebook Messenger հարթակը գործարկել է ակնթարթային տեսանյութ գործառույթը

Facebook Messenger հաղորդակցական հարթակը գործարկել է հերթական գործառույթը, որն անվանվել է «ակնթարթային տեսանյութ»։ Սա երիտասարդ օգտատերերին գրավելու Facebook-ի հերթական փորձն է, խոսքը հիմնականում Snapchat-ը գերադասողների մասին է։



Ակնթարթային տեսանյութ գործառույթը հնարավորություն է տալիս տեքստային շփման պահին կիսվել տեսանյութով կամ հեռարձակում իրականացնել։ Ակնթարթային տեսանյութ գործառույթն ակտիվանում է անմիջական շփման պահին, այսինքն երբ երկու կողմն էլ ակտիվ են։