Samsung-ն այլևս Android Wear խելացի ժամացույցներ չի արտադրի

Samsung-ի ներկայացուցիչները հաստատել են, որ հարավկորեական կորպորացիան այլևս չի արտադրի Android Wear օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույցներ։

Փորձագետների համար նման որոշումն անակնկալ չէր, քանի որ Android Wear-ով աշխատող վերջին սմարթվոչը Samsung-ի կողմից թողարկվել է 2014թ․-ին։ Android Wear-ից հրաժարվելու հիմնական պատճառն այն է, որ Samsung-ում կարծում են, որ իրենց սեփական Tizen OS օպերացիոն համակարգն ավելի առաջ է Android Wear-ից։