Facebook Messenger-ում գործարկվել է խմբային զանգերի գործառույթը

Facebook սոցիալական ցանցն այսօր ևս մեկ գործառույթ է ավելացրել Messenger հաղորդակցական հարթակին։ Խոսքը գնում է խմբային զանգերի մասին։ Խմբային զանգ կատարելու համար պետք է մուտք գործել խմբային չաթ և սեղմել համապատասխան կոճակը։

Հնարավորություն կա նաև ընտրելու զանգի մասնակիցներին։ Զանգի մասնակիցների առավելագույն թիվը 50 է։ Խմբային զանգի գործառույթը մեկ օրվա ընթացքում կակտիվանա Facebook-ի բոլոր օգտատերերի համար։