Աշխարհում 270 մլն համակարգիչ աշխատում է Windows 10-ով

Microsoft կորպորացիայի փոխնախագահ Թերի Մայերսոնը Build 2016 համաժողովի շրջանակներում հայտնել է, որ Windows 10 օպերացիոն համակարգն արդեն իսկ գործարկված է 270 մլն համակարգում։ Մայերսոնը հավելել է, որ թողարկման պահից անցած ութ ամվա ընթացքում գրանցված տեղադրումների ցուցանիշով Window 10-ը 145%-ով գերազանցում է Windows 7-ին։

Հիշեցնենք նաև, որ Windows 1-ի թողարկման առաջին ամսում այն տեղադրվել էր 75 մլն համակարգչում։