Mozilla-ն դադարեցնում է Firefox OS-ի մշակումը

Այսօր հայտնի է դարձել, որ Mozilla-ն դադարեցնում է Firefox OS կոչվող իր սեփական օպերացիոն համակարգի մշակումը։ Այս օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ այլևս չեն արտադրվի։

Նշենք, որ Firefox OS-ը գործարկվում էր որպես Android և iOS մոբայլ օպերացիոն համակարգերի մրցակից, սակայն Mozilla-ին չհաջողվեց լուրջ կերպով մրցակցել Google-ի և Apple-ի հետ։

Firefox OS-ից հրաժարման հիմնական պատճառը հավելվածների պակասն է։