Rovio-ն հերթական քաղցր խաղն է թողարկել

Candy Crush Saga քաղցր գլուխկոտրուկի հաջողությունը շատերին հանգիստ չի տալիս: Գրեթե ամեն շաբաթ հավելվածների առաջատար հարթակներում հայտնվում է վերոնշյալ խաղի գոնե մեկ նմանակ: Հատկանշական է, որ Candy Crush Saga-ն սկսել են նաև կրկնօրինակել մոբայլ խաղերի արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերությունները:



Օրերս Rovio ընկերությունը, որը շատերիս հայտնի է որպես աշխարհի ամենատարածված մոբայլ խաղի` Angry Birds-ի ստեղծող, թողարկել է  Jolly Jam խաղը: Նշենք, որ Angry Birds խաղի հանդեպ հետաքրքրության նվազման հետ կապված, Rovio ընկերությունը շարունակում է մեծ կորուստներ կրել և անգամ աշխատանքից ազատել է 100-ից ավել աշխատակցի: Jolly Jam-ի և վերջին շրջանում թողարկված այլ նախագծերի միջոցով Rovio-ն ցանկանում է վերադարձնել օգտատերերի հետաքրքրությունն իրենց խաղերի նկատմամբ:

Ավելացնենք, որ խաղն ունի հարյուրավոր մակարդակներ: Խաղը կարելի է ներբեռնել Google Play և App Store հարթակներից: