Gangnam Style երգը YouTube-ին ստիպել է ձևափոխել դիտումների հաշվիչը

YouTube-ի ծրագրավորողները հայտարարել են, որ կորեացի երաժիշտ PSY-ի Gangnam Style երգի տեսահոլովակն իր դիտումների ահռելի քանակով պատճառ է դարձել, որպեսզի ձևափոխության ենթարկվի տեսանյութի տակ երևացող դիտումների հաշվիչը:

Բանն այն է, որ դիտումների առավելագույն քանակը, որ հաշվիչը կարող է գրանցել, 2 147 483 647 է, իսկ Gangnam Style երգի տեսահոլովակի դիտումների քանակը տվյալ պահին գերազանցում է 2 152 600 000-ը, իսկ Ճշգրիտ քանակը ցուցադրելու համար դիտումների հաշվիչը ձևափոխելու անհրաժեստություն է առաջացել: 

«Մենք երբեք չենք մտածել, որ որևէ տեսահոլովակ կարող է դիտումների այսպիսի քանակ հավաքել, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ասպարեզ եկավ Gangnam Style-ը», - նշել են YouTube-ի աշխատակիցները: 

Հիշեցնենք, որ Gangnam Style երգի տեսահոլովակը YouTube-ում ներկայացվել է 2012 թվականի հուլիսի 15-ին: Դիտումների քանակով այն առաջինն է YouTube-ի ողջ պատմության մեջ: 2014 թվականի մայիսին Gangnam Style-ը դարձավ առաջին տեսահոլովակը, որը 2 միլիարդից ավել դիտում է գրանցել: