Հոկտեմբերի 3-5-ը Երևանում կանցկացվի Game Hackathon

Հոկտեմբերի 3-5-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Հեքեթոն նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը: Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են երաժշտական լուծում տալ խաղերի համար կարող են միանան: Նպատակը՝ նախագծել 2D խաղ, թիմով կամ անհատական: Խաղերի կարող են նախագծվել պարզ եղանակներով: Օրինակ՝ Flappy Bird, Timberman խաղերի նման: Դիմող անհատներից կձևավորվեն թիմեր: Կարող են դիմել նաև ձևավորված թիմեր: Հեքեթոնի ամբողջ ընթացքին ներկա կլինեն խաղային ոլորտի տարբեր մասնագետներ, ովքեր խաղերին առնչվող խորհրդատվություն կտան թիմերին:

Ստորև ներկայացված թեմաներից մեկը կընտրվի որպես հեքեթոնի Թեմա՝

• Space Invaders - ամեն ինչ կապված տարածության հետ՝ մոլորակներ, տիեզերք, այլմոլորակայիններ, տիեզերական մարտեր
• Retro - հիշելով դասականը՝ ռետրո խաղեր, pixel art
• Mindblow - տպավորի, ապշեցրու խաղացողին ստեղծելով մի բան, որը դուրս է ստանդարտներից
• Overgrowth - այն ամենը ինչն աճում է,  բազմանում է
• Kombat - մարտական խաղեր, հաղթանակ!

Գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 1-ը` http://bit.ly/1uXBq1r: Հոկտեմբերի 2-ին կկազմակերպվի կողմնորոշիչ հանդիպում, որտեղ մասնակիցները կծանոթանան Հեքեթոնի պայմաններին, և անհատ դիմորդներից կձավորվեն թիմեր:

Հեքեթոնը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը  ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակներում (Երևան Էքսպո կենտրոն` Հ. Հակոբյան 3 փող.):

Հոկտեմբերի 5-ին ժամը 12:00—ից հետո այցելուները հնարավորություն կունենան խաղալու և ընտրելու լավագույններին: Լավագույններին սպասվում են մրցանակներ՝ համակարգիչներ, թաբլեթներ, սմարթֆոններ: Լավագույն խաղը, որը կբավարարի «Բաց Խաղ» առաջնության պայմաններին, կմրցի նաև առաջնության գլխավոր մրցանակի համար՝ կներկայանա Casual Connect Բելգրադ համաժողովին և դրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը:

Հարցերի դեպքում զանգահարեք Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միություն՝ 011 54 88 81 (12):