Project Adam. տեսողական որոնման խելացի համակարգ

Project Adam-ը Microsoft ընկերության կողմից մշակված համակարգ է, որը նախատեսված է մարդկային ուղեղի հնարավորությունները կրկնօրինակելու, մասնավորապես՝ նոր տեղեկատվություն ընկալելու և տարատեսակ հմտություններ զարգացնելու համար: 

Adam Project-ի ցուցադրության ժամանակ մասնագետները ստուգել են շների ցեղատեսակները տարբերոլու ծրագրի ունակությունը, որն իրականացվում էր համակարգչային տեսողության և տարատեսակ տվյալնմերի հիման վրա: 

Microsoft-ի տվյալների համաձայն՝ Project Adam-ն իր հստակությամբ 2, իսկ արագությամբ 50 անգամ գերրրազանցում է Google-ի արհեստական ինտելեկտին: Հետագայում այն կարող է օգտագործվել ինչպես լրացված իրականությամբ, այնպես էլ Windows Phone սարքերում: