Թողարկվել է KDWin 2014-ը

Ռաֆիկ Մարությանը /Very Easy Soft/, ով հայկական ամենատարածված ծրագրի՝ KDWin-ի հեղինակն է, թողարկել է KDWin-ի նոր տարբերակը՝ KDWin 2014: Վերջին տարբերակում կատարված են մի շարք նորամուծություններ, և լրացված մի շարք բացթողնումներ:

Փոփոխություններից մեկն այն է, որ KDWin 2014-ը այլևս չի պահանջում .Net Framework փաթեթ: Երկրորդ փոփոխությունն այն է, որ այն աշխատում է Windows-Ի բոլոր ժամանակակից տարբերակներում՜ Windows XP, Vista, 7, 8, 8.1 (x32/x64): Երրորդ փոփոխությունը վերաբրում է ծրագրի տեղակայման հասցեին՝ տեղադրումից հետո այն այժմ տեղակայվում է System Disk/Program Files/Kdwin:

Նշենք, որ KDWin-ի նորացված վերջին տարբերակը թողարկվել էր դեռևս 2010թ.-ին:

Ամեն դեպքում շատ հին օպերացիոն համակարգեր (MS Windows 98, ME, 2000) օգտագործողների համար խորհուրդ է տրվում տեդադրել KDWin 3.01b տարբերակը:

KDWin 2014-ը արդեն կարող ես ներբեռնել Network.am-ից կամ էլ սեղմելով ներքևի հղումը:


Ներբեռնել / Download KDWin 2014