LiveLight. Ծրագիր, որն ավտոմատ հեռացնում է տեսանյութի ձանձրալի դրվագները

Տեղեկատվության ավտոմատ մշակման և վերլուծության հիմնահարցն արդիական է ոչ միայն մեծ ծավալով տեքստերի, այլև տեսանյութերի համար: Այսօր առաջընթաց է նկատվում նաև այդ ոլորտում: 

Կառնեգի-Մելլոն համալսարանի գիտնականներին հաջողվել է մշակել մի տեխնոլոգիա, որը կարողանում է առանձնացնել տեսանյութերի «հետաքրքիր» դրվագներն ու ջնջել ձանձրալի հատվածները: 

Ծրագիրը գնահատում է յուրաքանչյուր կադրի «հետաքրքրության» աստիճանը և հեռացնում է այն հատվածները, որտեղ երկար ժամանակ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում՝ թողնելով կադրի միայն սկզբնական մասը: Ծրագիրն իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, օգտագործվող ալգորիթմն էլ չափազանց պարզ է: Հզոր համակարգչի վրա LiveLight-ը կարող է աշխատել գրեթե իրական ժամանակում: 

Ծրագրի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 26-ին, Computer Vision and Pattern Recognition կոնֆերանսի շրջանակներում: