Beeline. բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։

Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Իրանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Թաիլանդում և այլ երկրներում։  Մինչ այդ 4G ցանցը Beeline-ի բաժանորդներին հասանելի էր Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում։

«Մեր նպատակն է, որպեսզի մեր բաժանորդները միշտ կապի մեջ լինեն իրենց մտերիմների հետ, այդ թվում և ճանապարհորդելիս։ Հենց դրա համար մենք չենք դադարեցնում ռոումինգում ծառայությունների ընդլայնման և զարգացման գործընթացը։ Վստահ ենք, որ 4G կապի հասանելիությունը մեր բաժանորդների հանգիստն ու աշխատանքն արտասահմանում կդարձնի ավելի հարմար և հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի ծառայությույններից առավել ցածր գներով օգտվելու համար հաճախորդները կարող են ակտիվացնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, որի շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար, մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 ՄԲ-ի՝ 25 դրամ: «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործում է ավելի քան 50 երկրներում այդ թվում՝ եվրոպական բոլոր պետություններում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, Թայլանդում, Չինաստանում, Բրազիլիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում և այլն:

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255#, իսկ անջատելու համար՝ *122# հրահանգը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել՝ հավաքելով *245# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործած ծավալների մասին տեղեկություններ կարելի է ստանալ *215# հրահանգի միջոցով:

Հիշեցնենք, որ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Իտալիայում Beeline բաժանորդների համար գործում է "Կապի մեջ+" ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության միացման վճարը կազմում է 290 դրամ:

Նշենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով:

Լրացուցիչ տեղեկատվություն Beeline ռոումինգի մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: