Beeline. սմարթֆոնի և բջջային հեռախոսահամարի առաքում անձամբ Անդրեյ Պյատախինի կողմից

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր շնորհավորել է ինտերտնետ հարթակների միջոցով Beeline-ի ծառայություններին միացած 1000-րդ հաճախորդին: Նա beeline.am կայքի միջոցով պատվիրել է սմարթֆոն և բջջային համար, որոնք առաքել է անձամբ ընկերության Գլխավոր տնօրենը:

Beeline-ի առցանց ծառայությունները հաճախորդներին թույլ են տալիս ձեռք բերել սմարթֆոններ, հեռախոսներ, աքսեսուարներ և մոդեմներ, պատվիրել «գեղեցիկ» և հասարակ համարներ, գրանցել դոմեններ, ինչպես նաև լրացնել դիմումներ՝ ֆիքսված կապի և Beeline-ի կոնվերգենտ ծառայությունների միացման համար:

«Հետազոտությունների համաձայն, այսօրվա դրությամբ առցանց վաճառքների հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ հենց ընկերություններն լուրջ ուշադրություն չեն դարձնում դրանց: Մեզ համար վաճառքի առցանց հարթակների զարգացումը հիմնական նպատակներից մեկն է: Beeline-ի նոր էլեկտրոնային խանութը ժամանակ տնտեսելու արդյունավետ գործիք է և մաքսիմալ հարմարավետություն է ապահովում հաճախորդների համար: Խանութն ամրապնդում է մեր ինտերնետ ծառայությունների զարգացման ռազմավարությունը omni-channel (բազմաալիքային վաճառքներ) սկզբունքով, որի շնորհիվ գնումներ կատարելու համար կատարյալ պայմաններ են ստեղծվում բոլոր՝ ֆիզիկական և թվային ուղիների օգտագործմամբ: Բացի այդ, մենք առաջարկում ենք բացարձակ անվճար առաքում Երևանում և Հայաստանի մարզերում ցանկացած հասցեով կամ դեպի ընտրված վաճառքի և սպասարկման գրասենյակ: Վճարումները կարելի է կատարել տեղում, առցանց, կամ բանկային քարտով: Կայքում արդեն հասանելի է ապրանքների լայն տեսականի, իսկ այն ապրանքների համար, որոնք տվյալ պահին առկա չեն, հնարավոր կլինի նախապատվեր ձևակերպել», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ի Beeline Armenia պաշտոնական էջում, 0611 անվճար հեռախոսահամարով կամ մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:

-----------

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: