Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2017թ. I եռամսյակ

2017թ. առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,659,188 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակը նվազել է 0.86%-ով կամ 31,573-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.61% կամ 22,318 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,401,419 է: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.97%-ով կամ 33,356-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.30%-ով կամ 44,672 բաժանորդով։ Այս մասին տեղեկացնում է «Բիզնես 24»-ը։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,148,952: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.74%-ով կամ 16,056-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.85%-ով կամ 18,358 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,074,429 է: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.86%-ով կամ 17,928-ով, իսկ 2016թ․առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.17%-ով կամ 24,650 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2017թ. առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 934,942: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.21%-ով կամ 1,925-ով, իսկ 2016թ․առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է աճ, որը կազմել է 5.66% կամ 50,058: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 876,360 է: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.55%-ով կամ 4,820-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.92%-ով կամ 33,093 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 575,294: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2.31%-ով կամ 13,592-ով, իսկ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 8.58%-ով կամ 54,018-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 450,630 է, 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 2.30%-ով կամ 10,608-ով, իսկ 2016թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 10.54% կամ 53,115 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,820,376 (2016թ.-ի I եռ. համեմատ` +0.18% կամ +5,154): Vivacell-MTS` 1,730,038 բաժանորդ ( +0.19% կամ +3,353), Beeline` 768,783 բաժանորդ (+4.11% կամ +30,348), Ucom` 321,555 բաժանորդ (-8.15% կամ -28,547):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 581,043 (2016թ.-ի I եռ. համեմատ` -7.90% կամ -49,826): Vivacell-MTS` 344,391 բաժանորդ (-7.52% կամ -28,003), Ucom` 129,075 բաժանորդ (-15.99% կամ -24,568), Beeline` 107,577 բաժանորդ (+2.62% կամ +2,745):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 257,769 (2016թ.-ի I եռ. համեմատ` +9.50% կամ +22,354): Ucom` 124,664 բաժանորդ ( -0.72% կամ -903), Vivacell-MTS` 74,523 բաժանորդ ( +9.22% կամ +6,292), Beeline` 58,582 բաժանորդ (+40.76% կամ +16,965):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,377 դր. (2016թ.-ի I եռ. համեմատ` -12.63% կամ -199 դր.), Vivacell-MTS` 1,169 դր. (-6.55% կամ -82 դր.), Ucom` 1,024 դր. (-3.85% կամ -41 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 3,924 դր. (2016թ.-ի I եռ. համեմատ` -7.76% կամ -330 դր.), Beeline` 3,753 դր. (-6.80% կամ -274 դր.), Vivacell-MTS` 2,950 դր. (-9.01% կամ -292 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,746 դր. (2016թ.-ի I եռ. համեմատ` -7.51% կամ -223 դր.), Vivacell-MTS` 2,610 դր. (-1.17% կամ -31 դր.), Beeline՝ 1,327 դր. (-14.66% կամ -228 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 486 րոպե (2016թ.-ի I եռ. համեմատ` +4.74% կամ +22 ր.), Beeline ` 286 ր. (-12.54% կամ -41 ր.), Ucom` 120 ր. (-6.98% կամ -9 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 673 րոպե (2016թ.-ի I եռ. համեմատ` -5.48% կամ -39 ր.), Beeline` 380 ր. (-4.76% կամ -19 ր.), Ucom` 276 ր. (-7.07% կամ -21 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 19,313 ՄԲ (2016թ.-ի I եռ. համեմատ` +8.34% կամ +1,486 ՄԲ), Vivacell-MTS` 17,977 ՄԲ (+10.39% կամ +1.692 ՄԲ), Beeline՝ 8,630 ՄԲ (-21.79% կամ -2,405 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 102,363 (2016թ.-ի I եռ. համեմատ` -0.35% կամ -357), Beeline` 62,427 (-9.84% կամ -6,815), Ucom` 23,254 (-32.24% կամ -11,063):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 32,267 (2016թ.-ի I եռ. համեմատ` -20.15% կամ -8.144), Ucom` 10,811 (-34.49% կամ -5.693), Beeline` 6,317 (+50.05% կամ +2,107):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 14,083 (2016թ.-ի I եռ. համեմատ` +73.14% կամ +5,949), Ucom՝ 13,573 (+21.37% կամ +2,390), Beeline` 12,358 (+43.93% կամ +3,772):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 114,773 (2016թ.-ի I եռ. համեմատ` -16.04% կամ -21,926),  Ucom` 36,698 (-9.08% կամ -3,663), Beeline` 25,610 (-56.94% կամ -33.864):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 37,785 (2016թ.-ի I եռ. համեմատ` +68.02% կամ +15,296), Ucom` 8,144 (-5.70% կամ -492), Beeline` 5,713 (+2.09% կամ +117):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 16,557 (2016թ.-ի I եռ. համեմատ` +8.39% կամ +1,281), Vivacell-MTS` 12,501  ( +16.33% կամ +1,755), Beeline՝ 3,595 (-31.24% կամ -1,633):