Ucom. նոր սպասարկման կենտրոն Մամիկոնյանց 2-86 հասցեում

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մայիսի 29-ից Երևանի Արաբկիր համայնքում սկսում է գործել Ucom ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոն, որը տեղակայված է Մամիկոնյանց փ., 2-86 հասցեում:

Նոր սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Այստեղ հնարավոր է ստանալ ցանկացած ինֆորմացիա տրամադրվող ծառայությունների մասին, բաժանորդագրվել ծառայություններին, կատարել վճարումներ Ucom-ի ծառայությունների դիմաց, ինչպես նաև ձեռք բերել ընկերության կողմից առաջարկվող սարքավորումները: