Ռոմինգի նոր սակագներ՝ ԱՄՆ-ում ճամփորդող բաժանորդների համար

Ս.թ. ապրիլի 26-ից Ucom-ի շարժական կապի բաժանորդները կվայելեն ռոմինգի նոր՝ սակագները ԱՄՆ-ում ճամփորդելու ժամանակ։ Միանալով ԱՄՆ-ի խոշորագույն ցանցերից մեկին՝ АТ&Т-ին՝ բաժանորդները կվճարեն 29 դրամ դեպի Ucom-ի ցանց ելքային ու նույն ցանցից եկող մուտքային զանգի յուրաքանչյուր րոպեի, ինչպես նաև մեգաբայթի  համար նախկին 250 դրամի փոխարեն։

AT&T ցանց ցանգելու ու այդ ցանցից զանգեր ստանալու դեպքում, ինչպես նաև ԱՄՆ-ի այլ ցանցեր ու Կանադա զանգելու և զանգ ստանալու պարագայում բաժանորդները կվճարեն 59 դրամ յուրաքանչյուր րոպեի դիմաց։ Այլ ցանցերից մուտքային զանգերի համար կգործի 59 դրամ/րոպե սակագինը: Կարճ հաղորդագրության գինը նույնպես 59 դրամ է: Հայաստանի այլ ցանցեր և Արցախ զանգելու դեպքում կգործի 120 դրամ/րոպե սակագինը։ ԱՊՀ երկրներ զանգելու համար բաժանորդները կվճարեն 500 դրամ յուրաքանչյուր րոպեի համար, իսկ այլ միջազգային զանգերի համար կգործի 1500 դրամ/րոպե սակագինը։

Հիշեցնենք, որ ռոմինգն ակտիվացնելու համար անհրաժեշտ է Հայաստանից մեկնելուց առաջ հավաքել *121# հրահանգը։