ՎիվաՍել-ՄՏՍ. 0% դրույք՝ բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով՝ առավելագույնը 12 ամիս ժամկետով:

Կարևորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքը՝ ապառիկը կձևակերպվի տեղում: Առաջարկն ընդգրկում է սահմանափակ քանակությամբ շարժական սարքերի լայն շրջանակ՝ տարբեր գնային կատեգորիաներում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար այցելեք ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage