Ucom. Տոնական առաջարկ՝ նոր հեռախոս և երկու անգամ շատ ինտերնետ

Ամանորին ընդառաջ Ucom ընկերությունը հանդես է եկել «Նոր հեռախոս և երկու անգամ շատ ինտերնետ» առաջարկով: Բոլոր այն բաժանորդները, ովքեր ձեռք կբերեն Samsung Galaxy J120 սմարթֆոնը և կմիանան Ունիվերսալ 2900 հետվճարային սակագնային պլանին, կստանան ոչ միայն 4.5 անկյունագծով Super AMOLED էկրանով, 5 ՄՊ տեսախցիկով և 1.3 ԳՀց հզորությամբ չորսմիջուկանի պրոցեսորով աշխատող սարք, այլև 2 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն:

Պարզապես բաժանորդագրվելով Ունիվերսալ 2900 սակագնային պլանին 24 ամսով հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy J120 4G սմաթֆոնը՝ հեռախոսի համար ամեն ամիս վճարելով 2900 դրամ 24 ամսվա ընթացքում: