Ռոստելեկոմ. նոր աննախադեպ տոնական առաջարկ

Ամանորյա տոների նախօրեին «Ռոստելեկոմը» իր բաժանորդներին է ներկայացնում նոր աննախադեպ առաջարկ՝ բոլոր նրանք, ովքեր 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում կբաժանորդագրվեն «Ռոստելեկոմի»  «Տրիո»  ծառայությունների փաթեթին (Ինտերնետ, Սմարթ հեռուստատեսություն, Հեռախոսակապ) մեկ տարի բաժանորդագրության պայմանով, ի թիվս իրենց սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանների՝ կստանան.

- ինտերնետի հավելյալ՝ 2,5 անգամ ավել արագություն,

- հավելյալ մինչև 55 հեռուստաալիքներ,

- անվճար 100 ֆիլմ դիտելու հնարավորություն,

- «Արծաթ» կամ «Ոսկի» հեռախոսահամար անվճար հիմունքներով։

Ամանորյա առաջարկին բաժանորդագրվելով ՝ յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվում մեկ տարի շարունակ օգտվելու իր փաթեթով նախատեսված ինտերնետի հիմնական արագությունից 2.5 անգամ ավելի բարձր՝ մինչև 100 Մբ/վ առավելագույն արագությամբ ինտերնետից (կախված փաթեթից)։

Բաժանորդներին տրամադրվում են նաև հավելյալ մինչև 55 հեռուստաալիքներ և 100 նորագույն ֆիլմ դիտելու հնարավորություն ողջ տարվա ընթացքում։ Իսկ դա նշանակում է՝ ոչ միայն ամանորին, այլ մեկ տարի շարունակ լավագույն ֆիլմերը բաժանորդի ֆիլմադարանում են անվճար։

Բացի այդ, Ամանորյա առաջարկի շրջանակներում յուրաքանչյուր բաժանորդ կարող է ընտրել և անվճար ձեռք բերել «Արծաթ» կամ «Ոսկի» դասի հեռախոսահամար:

Ամանորյա առաջարկի մասին առավել մանրամասներ ներկայացված են ընկերության կայքում հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/home/home-promo/new-year-2017-offer։

«Ռոստելեկոմը» հոգում է իր բաժանորդների հարմարավետության մասին և ջանք չի խնայում նրանց ներկայացնելու նոր, հետաքրքիր և ժամանակակից առաջարկներ։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան  (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է: