Forbes. YouTube-ի ամենաբարձր վարձատրվող տեսաբլոգերները

Forbes հանդեսը երկրորդ անգամ անընդմեջ 27-ամյա շվեդ բլոգեր PewDiePie-ին (Ֆելիքս Չելբերգին) ճանաչել Է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող աստղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Հրատարակության տվյալներով՝ գեյմերը, որի ալիքում բաժանորդագրված Է գրեթե 50 միլիոն մարդ, մեկ տարում վաստակել Է 15 միլիոն դոլար: Բացի տեսահոլովակներ նկարահանելուց, նա եկամուտ Է ստացել իր «Այս գիրքը սիրում Է քեզ» գրքի վաճառքից, որն իրացվել Է 112 հազար օրինակ տպաքանակով: Անցյալ տարի Չելբերգը վաստակել Էր 12 միլիոն դոլար եւ նույնպես հայտնվել առաջին տեղում:   Այս տարի եկամուտների չափով երկրորդ տեղում Է 33-ամյա բլոգեր եւ կատակերգու դերասան Ռոման Էթվուդը, որը վաստակել Է 8 միլիոն դոլար, ինչը 70 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Էթվուդը ժողովրդականություն Է ձեռք բերել փրանք-վիդեոյի շնորհիվ, սակայն նման կարգի տեսահոլովակներով նրա ալիքը չի նորացել ընթացիկ տարվա ապրիլից ի վեր:   

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների եռյակը եզրափակում Է 28-ամյա Լիլի Սինգհը՝ փենջաբյան ծագմամբ կանադուհին: Նա հայտնի Է որպես կատակերգական կատարող, դերասանուհի եւ ռեփեր: 2016 թվականին նա նկարահանվել Է «Ուղեւորություն միաժանիի կղզի» վավերագրական ֆիլմում, որը պատմում Է 27 քաղաքներ իր համաշխարհային շրջագայության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: