Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. ամփոփվել են «Բաց խաղ» 2016 առաջնության արդյունքները
12/12/2016 23:16

Ucom. ամփոփվել են «Բաց խաղ» 2016 առաջնության արդյունքները

Դեկտեմբերի 9-ին  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած  DigiTalks  հանդիպման շրջանակում ամփոփվել են 6-րդ ամենամյա «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնության արդյունքները:

Մինչեւ 18 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Marimba թիմը իր Get’n’Go խաղով, իսկ «Լավագույն խաղ» Scratch ծրագրով անվանակարգում՝ Մասրիկ թիմը իր Marvel & United Forses խաղով: «Լավագույն դիզայն» անվանակարգին է արժանացել VAV թիմի SURVIVOR խաղը: Հաղթողները Ucom ընկերության կողմից ստացել են համապատասխանաբար 350000, 160000 եւ 200000 դրամական պարգեւ:

18 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն դիզայն», «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթողներ են ճանաչվել համապատասխանաբար B.H.H. թիմի Upper 8 եվ Gradius թիմի Vrun խաղերը: Վերջիններս Ucom-ի կողմից արժանացել են 270000 եւ 200 000 դրամական պարգեւի:

Խրախուսական մրցանակների են արժանացել Խաչիկ Առաքելյանը (խաղ՝ Parking), Արթուր Մարտիրոսյանը (Development of the best) ու Վահրամ Դարյանը (Animals Dreams)՝ Huawei ընկերությունից ստանալով սմարտֆոն հեռախոսներ:

Նշենք, որ «Բաց խաղ» 2016-ի մեկնարկը տրվել էր դեռեվս ապրիլին: Մասնակիցներն այս ընթացքում 3 փուլ են հաղթահարել եվ մասնագիտական ժյուրիի անդամների խորհրդատվությամբ բարելավել իրենց խաղերը: Ժյուրիի կազմում ընդգրկված են Ucom, PicArt, X-Tech, Frismos, Triada,ViViFi, Underwater Apps ընկերությունների ներկայացուցիչները:

DigiTalks  միջոցառման շրջանակում մոտիվացիոն ելույթներով եւ հաջողության պատմություններով հանդես եկան խաղային ինդուստրիայի ներկայացուցիչները, «Բաց խաղ» առաջնության ներկա եւ նախորդ տարիների մասնակիցները:

DigiTalks-ում «Տեխնոլոգիական Հայաստանի իմ պատկերացումը» խորագրի ներքո  ելույթով հանդես եկան նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, պատմեցին իրենց երազանքների մասին և այն մասին, թե ինչպես են այս ծրագրերը նպաստում իրենց երազանքների ու նպատակների իրականացմանը:

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն 2011 թվականից իրականացվել է ԻՏՁՄ-ի և Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն Ucom ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է, ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը: «Բաց խաղ» առաջնության նպատակն է բացահայտել և խրախուսել տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարդներին, խաղեր սպառողներից վերածել արտադրողների ու ստեղծել Հայաստանում խաղային ինդուստրիայի զարգացման համար համապատասխան միջավայր: