Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Շարունակվում է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը
18/09/2015 18:27

Շարունակվում է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը

Օրեր առաջ տեղի ունեցավ «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնության 2-րդ փուլը: Առաջնության այս փուլում մասնակիցները հնարավորություն ունեին իրենց խաղերը ներկայացնել Ժյուրիի անդամներին և ստանալ խորհդատվություն դրանց հետագա զարգացման վերաբերյալ: Ժյուրիի անդամների կարծիքով՝ առաջնությանը գրանցված և մասնակցող մասնակիցները, ովքեր այսօր արդեն 20-ն են, արդեն իսկ ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ և արդյունավետ թիմային աշխատանք: Առաջնության գրանցումը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 6-ը, այնպես որ ոլորտով հետաքրքրվածները կարող են հայտը լրացնել www.opengame.am կայքում:

«Բաց խաղ»  առաջնությունն  արդեն 5-րդ տարին անընդմեջ  կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկեր է նաև Huawei ընկերությունը:

Խաղերի նախագծման առաջնությունը նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել գործարար միջավայր, տեխնոլոգիական ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ և հանդես գալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և խրախուսելու վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ մրցույթում ներկայացված են երկու տարիքային խմբեր` մինչև 18 և 18 տարեկանից բարձր, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում:  Հաղթող մասնակիցները մրցանակներ կստանան Օրանժ Արմենիա և Huawei ընկերությունների կողմից:

Տեղեկացնում ենք, որ «Բաց խաղ»  առաջնությունը ներկայացված է լինելու նաև տարածաշրջանի ամենախոշոր DigiTec Expo ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երևան էքսպո» կենտրոնում: Տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում «Բաց խաղ» առաջնության տաղավարում 3 օր շարունակ  կանցկացվի հեքեթոն: Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև ցուցահանդեսի այլ այցելուներ կփորձեն իրենց ուժերը խաղերի նախագծման ոլորտում:

Նշենք, որ առաջնության երրորդ և եզրափակիչ փուլերը կկայանան հոկտեմբերին. կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների խաղերը: