Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աքսելերացիայի ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
18/08/2015 11:36

Աքսելերացիայի ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը երկարաձգել է նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերությունների համար նախատեսված աքսելերացիոն ծրագրում ընդգրկվելու հայտերի ընդունման ժամկետը։

Դիմում-հայտ են ներկայացրել 18 ստարտափեր՝ ներկայացնելով լուծումներ տարբեր խնդիրների` սկսած e-commerce լուծումներից մինչև enterprise SaaS լուծումներ  ընկերությունների համար։ «Դատելով մինչև այժմ ներկայացրած դիմում-հայտերից՝ հետաքրքրական է, որ ծրագրին մասնակցելու համար դիմել են ինչպես սկսնակ ընկերություններ, ովքեր դեռևս գաղափարի մշակման փուլում են, այնպես էլ արդեն զարգացման որոշակի փուլ անցած թիմեր, ովքեր հասցրել են նույնիսկ ստանալ իրենց առաջին ներդրումը։ Ծրագրի աջակցությունը կլինի տարբեր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր թիմի կարիքները։»,- նշում է Արտաշես Վարդանյանը՝ Ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավարը։

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 13-ը լրացնել դիմում հայտ հետևյալ հղումով՝ https://goo.gl/a1FRtg, որից հետո կուսումնասիրվեն հայտերը, և առաջին փուլն անցած ստարտափերը կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում հետաքրքրված թիմերը կարող են այցելել ՄԻԿ Հայաստանի գրասենյակ և հանդիպել Աքսելերացիոն ծրագրի ղեկավարի հետ՝ նախօրոք զանգահարելով (010)545-343 հեռախոսահամարին։