Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Օրանժ Արմենիան գործարկել է Libon հեռաձայնային հավելվածը
06/08/2015 17:54

Օրանժ Արմենիան գործարկել է Libon հեռաձայնային հավելվածը

Այսօր Orange-ը հայտարարեց հայաստանյան շուկայում Libon-ի մեկնարկի մասին, որը բջջային հավելված է Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոնների համար, և որը հաղորդակցման համապարփակ հնարավորություններ է առաջարկում: Այն կարելի է գտնել www.libon.am կայքում: Libon հավելվածը հայաստանյան օգտագործողներին հնարավորություն կտա զանգեր կատարել HD որակով, ունենալ հաղորդագրություններ գրելու և ստանալու հարմարավետ ինտերֆեյս և անհատականացված տեսա-ձայնային հաղորդագրություններ թողելու հնարավորություն՝ ամենը մեկ պարզ ու հարմար բջջային հավելվածից: 

Libon-ի հետ հայաստանյան բոլոր օգտագործողները կկարողանան կատարել միանգամայն անվճար և բարձր որակի զանգեր Libon-ի օգտատերերի միջազգային «համայնքում»: Orange Արմենիայի ներկա բաժանորդները, ինչպես նաև նրանք, ովքեր կմիանան Orange-ի մինչև սեպտեմբերի 30-ը, կստանան նաև 30 անվճար միջազգային րոպե՝ 100 երկրի բջջային և ֆիքսված հեռախոսահամարների զանգահարելու համար՝ ներառյալ Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա և այլն: Այս րոպեներն ուժի մեջ կլինեն 30 օր:  Libon հավելվածն ունենալու համար պարզապես պետք է ներբեռնել այն Orange Արմենիայի կողմից ստեղծված նոր կայքից՝ www.libon.am և հեռախոսում ունենալ 3G կամ WiFi ինտերնետ կապ:

«Մենք այսօր մեր նոր՝ www.libon.am կայքի միջոցով ներկայացնում ենք Libon ծառայությունը Հայաստանում: Այս ծառայությունն արդեն օգտագործվում է ավելի քան 100 երկրների օգտատերերի կողմից և արդեն ստացել է վերջիններիս բարձր գնահատականը: 6 շաբաթվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի վերջ, յուրաքանչյուր Orange բաժանորդ՝ ինչպես ներկա բաժանորդները, այնպես էլ նրանք, ովքեր կմիանան մեր մեծ ընտանիքին, հնարավորություն կունենան ստանալու այս նորարարական և բարձր որակի հավելվածը 30 անվճար միջազգային րոպեներով: Orange-ը ցանկանում է առաջարկել լավագույն նորարարական ծառայություններն իր բաժանորդներին այսօր և վաղը:», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել www.orangearmenia.am և www.libon.am կայքերում: