Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
DigiCode. Ծրագրավորման պատանեկան մրցույթն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների շրջանում
26/06/2015 13:49

DigiCode. Ծրագրավորման պատանեկան մրցույթն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների շրջանում

Հունիսի 27-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկում է DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: DigiCode մրցույթի գլխավոր հովանավորն է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, աջակից՝  Հայաստանի Ամերիկյան համալսարան:

DigiCode մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին և աղջիկներին:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորում է DigiCode մրցույթը և ընդգծում. «Այս մրցույթն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, և սա շարունակական է լինելու: DigiCode-ը շատ կարևոր միջոցառում է, քանի որ բազմաթիվ տաղանդավոր երեխաներ հանդիպում և աշխատում են իրենց նախագծերի վրա, որն էլ հետագայում նոր գաղափարների, start-up ընկերությունների  ստեղծման հնարավորություն է ընձեռում:  Իսկ այս պահին արդեն իսկ տաղանդավոր երեխաների աշխատանքները ներբեռնված են
այնպիսի հեղինակավոր համալսարանի կայքում, ինչպիսին Մասաչուսեթսի համալսարանն է»:

DigiCode մրցույթի շրջանակներում մասնակիցներն աշխատում են  Scratch (Աղվես) և K-Turtle (Կրիա) ծրագրավորման լեզուներով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) համալասրանի կայք:  Scratch-ը (Աղվես) Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  K-Turtle-ը (Կրիա)  Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է  նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Այս ծրագրերը դեռևս  2013 թ. կիրառվում են ավելի քան 800 աշակերտի  կողմից, ովքեր ներգրավված են «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրում:

Ծրագրավորման մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ՝  UITE, Instigate, X-Tech, Makadamian, IU Networks, Frismos ընկերություններից և անկախ փորձագետ:

Թեև պատանեկան ծրագրավորման մրցույթն առաջին անգամ է անցկացվում, այնուամենայնիվ աննախադեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների շրջանում. մրցույթին դիմել են ավելի քան 200 պատանի ՀՀ բոլոր մարզերից:  Նախնական փուլը հաղթահարել են  45 մասնակից, ովքեր խրախուսական մրցանակի կարժանանան: Իսկ հունիսի 27-ին տեղի ունեցող եզրափակիչ փուլի հաղթողներին սպասվում է նաև այլ արժեքավոր մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն: