Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
AutoCAD-ն ու 3D Max-ը անվճար կդառնան սովորողների համար
05/12/2014 15:25

AutoCAD-ն ու 3D Max-ը անվճար կդառնան սովորողների համար

Autodesk ընկերությունը մտադիր է անվճար տրամադրել իր ծրագրերը կրթական հաստատություններին: Նման նախաձեռնության շնորհիվ AutoCAD, Sketchbook, 3D Max, Maya և մի շարք այլ ծրագրերից անվճար օգտվելու հնարավորություն կստանան 680 մլն ուսանողներ, դպրոցականներ ու դասախոսներ:  

«Նորը ստեղծելու գործընթացը շատ արագ է փոփոխության ենթարկվում, և մեզ այնպիսի կադրեր են անհրաժեշտ, ովքեր պատրաստ կլինեն հայտնագործել նոր տեխնոլոգիաներ և ապահովել դրանց կիրառումը: Դպրոցներում և համալսարաններում անվճար տրամադրելով մեր ծրագրերը՝ մենք փորձում ենք նպաստել տվյալ արդյունաբերության զարգացմանը», – մամուլի հաղորդագրության մեջ նշում է Autodesk ընկերությունը: 

Ծրագրերից անվճար օգտվելու հնարավորություն կստանա 188 երկրի 800 000 կրթական հաստատություն, սակայն նախագծի գործարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ: