Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung FLOW. Անընդհատ ռեժիմով աշխատանք
14/11/2014 11:42

Samsung FLOW. Անընդհատ ռեժիմով աշխատանք

Apple-ի նոր սերնդի օպերացիոն համակարգի կարևորագույն առանձնահատկություններից մեկը «անընդհատության» ռեժիմն է, որը հնարավորություն է տալիս ընկերության բոլոր սարքերում ամբողջությամբ սինխրոնիզացնել օգտատիրոջ աշխատանքը: Նման մի ֆունկցիա մշավել է նաև Samsung ընկերության կողմց, որը ստացել է Flow անվանումը: 

Համակարգը հնարավորություն է տալիս աշխատանքը սկսել սմարթֆոնի վրա և շարունակել ցանկացած այլ սարքով՝ պլանշետով, համակարգչով, հեռուստացույցով և նույնիսկ «խելացի» ժամացույցով: Օրինակ, օգտատերը կարող է սկսել պլանշետով ֆիլմ դիտել, ապա դիտումը շարունակել հեռուստացույցով: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի սարքի վրա պահպանել անավարտ գործողությունը և որոշ ժամանակ անց այն ավարտի հասցնել մեկ այլ սարքի միջոցով: