Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Chrome-ի նոր ընդլայնումն ավելի ապահով կդարձնի Gmail օգտատերերի նամակագրությունը
06/06/2014 14:33

Google Chrome-ի նոր ընդլայնումն ավելի ապահով կդարձնի Gmail օգտատերերի նամակագրությունը

Google-ը մտադիր է ավելի ապահով դարձնել իր էլեկտրոնային փոստը՝ ավելացնելով նամակների կոդավորման համար նախատեսված ծրագիր, որն աշխատելու է այնպես, ինչպես և Google Chrome-ի մյուս բոլոր ընդլայնումները:

Chrome-ի նոր ընդլայնումը ստանալու է «End-to-End» անվանումը: Ներկայումս Google-ն օգտագործում է HTTPS գործիքը, որը, սակայն, վիճակագրական տվյալների համաձայն ապահովում է շրջանառվող նամակների միայն մեկ երկրորդի անվտանգությունը: Բացի այդ, HTTPS-ն ապահովում է միայն այն նամակների անվտանգությունը, որոնք գտնվում են ուղարկման գործընթացում: Իսկ նոր OpenPGP ստանդարտը, որն օգտագործվելու է «End-to-End» ընդլայնման մեջ, կկարողանա պաշտպանել նաև այն նամակները, որոնք պահպանված են ուղարկողի կամ ստացողի համակարգչում: