Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
QuickCoin Walet. Վիրտուալ դրամապանակ, ուր կարելի է մուտք գործել Facebook-ի միջոցով
29/05/2014 12:59

QuickCoin Walet. Վիրտուալ դրամապանակ, ուր կարելի է մուտք գործել Facebook-ի միջոցով

Bitcoin-ը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լայն տարածում է գտնում ողջ աշխարհում: QuickCoin Wallet նոր հավելվածը թերևս ամենահարմարն է վիրտուալ արժույթով փոխանակվելու համար:

Օգտատերն իր ֆեյսբուքյան օգտահաշվից անցնում է wallet.quickcoin.co հասցեով և հնարավորություն ստանում բիթքոին ուղարկել յուրաքանչյուրին, ով ներառված է իր ընկերների ցանկում: Նախքան այդ, բնականաբար, անհրաժեշտ է «լիցքավորել» դրամապանակը:

Ծրագիրը շատ պարզ է և միգուցե հենց այդ պարզության մեջ էլ կայանում է թերությունը: Այո՛, այն հնարավորություն է տալիս գումար փոխանցել, սակայն օգտատերերը չեն կարող ծախսել այն: Նրանք չեն կարող գնումներ կատարել առցանց խանութներից և ոչ էլ` կանխիկացնել գումարը: Դրա համար անհրաժեշտ կլինի օգտվել այլ ծառայություններից:

Այդուհանդերձ, QuickCoin-ը ևս մի քայլ է օգտատերերին ընդառաջ: Այն հասանելի է ինչպես iOS, այնպես էլ Android օպերացիոն համակարգերի համար: